News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն, այսօր` մարտի 20-ին, հանդիպում է ունեցել Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ /Piero Gnudi/, որի ընթացքում քննարկել նշված բնագավառներում հայ-իտալական համագործակցության խորացման հետ կապված հարցեր:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

Դեսպանը նախարար Գնուդիին տեղեկացրել է այն մասին, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ 2009թ. ի վեր օդային ուղիղ կապի հաստատումից հետո զգալիորեն  մեծացել են զբոսաշրջության ծավալները:

Այս ընթացքում իտալացի զբոսաշրջիկների թիվը գրեթե եռապատկվել է` 2011թ. կազմելով Հայաստան այցելող ողջ զբոսաշրջիկների շուրջ 18 տոկոսը:

Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են զբոսաշրջության ոլորտի հայ-իտալական երկու համաժողովներ Վենետիկում եւ Կալյարիում, ինչպես նաեւ «Սուրբ Ղազարից մինչեւ Հայաստան» նախագծի շրջանակներում ս.թ. մարտի 30-ին Երեւանում  նախատեսվում է անցկացնել «Հայաստան Զբոսարջության զարգացման հնարավորությունները» գործարար համաժողով: 

Կողմերը կարեւորեցին ընթացիկ տարվա նոյեմբերին Իտալիայի Պեստումի հեղինակավոր 15-րդ միջազգային հնագիտական զբոսաշրջության ցուցահանդեսին Պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությունը:    

Զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության ոլորտում իրավա-պայմանգային դաշտի ձեւավորման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Իտալիայի նահանգների ու քաղաքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության սերտացումը: Գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին երկու տարվա ընթացքում  համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Իտալիայի եւ Հայաստանի 6 վարչատարածքային /մարզային եւ քաղաքային/ միավորների միջեւ:

Զրուցակիցների կողմից հատուկ ընդգծվեց սպորտի բնագավառում համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները: Այս կապակցությամբ, Ռուբեն Կարապետյանը նախարար Գնուդիին հրավիրեց այցելել Հայաստան` հոկտեմբերի 9-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Երեւանում կայանալիք Հայաստան-Իտալիա խաղը դիտելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ