News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` մարտի 20-ին, շնորհակալական նամակ է ուղարել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջն ու վերջինիս համակիրներին` Լիտվայի Սեյմի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի եւ հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձեւի նախագիծը հավանության չարժանացնելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` ամրագրված երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հայաստան-Լիտվա արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի, եւ կողմերին կհաջողվի ընդլայնել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության եզրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ