News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հնում հայերը, ամենայն հավանականությամբ, Նոր տարին նշել են գարնանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը: Դա, ըստ նրա, պայմանավորված էր նրանով, որ գարունը խորհրդանշում  է բնության զարթոնքը:

Ինչ վերաբերում է գարնանային Նոր տարվա եւ գարնանային գիշերհավասարի կապին,  զրուցակիցը նշեց. «Ըստ ամենայնի, հայերը Նոր տարին տոնելու կոնկրետ օր չեն ունեցել:  Ժողովրդական գիտակցության մեջ ավելի շուտ Նոր տարին կապվել է բնության այս կամ այն երեւույթի հետ, որը նշանակել է գարնան հաղթանակ ձմռան ցրտերից հետո» ,-նկատեց Սիմոնյանը` նշելով, որ այդպիսի երեւույթ կարող էր լինել անգամ կռունկների վերադարձը:

Մեկնաբանելով այն հանգամքնը, որ վերջին շրջանում երիտասարդ հայ «հեթանոսները» սկսել են Նոր տարին տոնել հին ավանդույթներով, Լ. Սիմոնյանը թերահավատություն հայտնեց: «Նրանք հեթանոսներ չեն, պարզապես երիտասարդներ են, որոնք ինչ-որ բաներ են կարդացել եւ որոշել, որ դա զվարճալի է: Դա քաղաքական աստառով նորաձեւություն է, ոչ ավելին»,-նկատեց նա` միաժամանակ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե ում է պետք նման «նորաձեւությունը»: «Այդ հարցն ավելի ճիշտ է հատուկ ծառայություններին ուղղել»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ