News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը կսատարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:

«2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, մենք կսկսենք պատրաստվել 2013 -ի ընտրություններին, որի ժամանակ կսատարենք նախագահ Սերժ Սարգսյանին»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիր» կուսակցության միջոցառմանը այցելած Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Բաղդասարյանը նաեւ հրապարակել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կարգախոսը` «Պետք է հավատանք, որ կառուցենք օրենքի երկիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ