News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական սեկտորի, հասարակայնության ներկայացուցիչների միջեւ երկխոսություն հաստատելու բազմաթիվ միջոցներ կան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությունը, թե մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների միջեւ երկխոսության վերահաստատումը կոչված է նպաստելու երկու հարեւան ժողովուրդների  միջեւ «կամուրջների ստեղծմանը»:

Կարավաեւի խոսքով` դրան կարող է նպաստել բանակցային գործընթացում յուրօրինակ «հասարակական բլոկի» ներդրումը, ընդ որում` պարտադիր կարգով: «Կարգավորման հովանավորները կարող են քաղաքացիական հարթությունում  երկխոսության եւ միջոցառումների,  հանդիպումների կազմակերպման  մեխանիզմ ներդնել, իսկ հետո կողմերից կատարված աշխատանքների հաշվետվություն պահանջել»,-ասաց զրուցակիցը: Միաժամանակ` Ալեքսանդր Կարավաեւը նշեց, որ հասարակական երկխոսության մեկնարկն անհրաժեշտ է,  քանի որ  հակամարտության  կարգավորման հատկապես քաղաքական, դիվանագիտական գործիքակազմը գրեթե սպառված է:

Հարցին, թե որքանով է հնարավոր քաղաքացիական երկխոսությունը, երբ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւի «թեթեւ ձեռքով», օրինակ, աշխարհի բոլոր հայերը համարվում են Ադրբեջանի թշնամիներ, փորձագետը պատասխանեց, որ միայն նման հայտարարություններով հնարավոր չէ հեռու գնալ: Բանակցային գործընթացը լայն է եւ այն շարունակվում է: Վաղ թե ուշ հասարակական երկխոսությունը պետք է սկսվի»,-նկատեց քաղաքագետը:

Փորձագետն ընդգծեց, որ դա կարելի էր եւ պետք էր ավելի շուտ անել: «Ակնհայտ է, որ 2000-ականներին, երբ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն էր, այդ թեման ընդհանրապես առաջնահերթությունների շարքում չէր: Միայն Սոչիում վերջին եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում է նշվել այդ ուղղությամբ տեղաշարժի անհրաժեշտությունը: Վերջին անգամ այդ թեմայի արձագանքները հասնում են հեռավոր իննսունականներ, եւ հիմա, երբ դրա մասին կրկին սկսել են խոսել, կարեւոր է, որպեսզի երկու պետությունները չխեղդեն, չտորպեդահարեն այդ գործընթացը»,-ասաց նա:

Ամփոփելով` Ալեքսանդր Կարավաեւը նշեց, որ հասարակական երկխոսություն սկսելը բավականին իրատեսական է: «Գոյություն ունեն հակամարտություններ, որոնց կարգավորման մեխանիզմում այդ մասը ներառված է: Բայց տվյալ պարագայում անգամ պետք էլ չէ ուրիշի փորձի վրա հիմնվել:  Պարզապես պետք է  տրամաբանություն եւ ողջամտություն»,-եզրափակեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ