News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանից Հայաստան եկող ավտոբուսի, Իրանի Մառանդ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով Դենիս Սեթաղայանից բացի մահացել են Անդրանիկ Ղարիբյանը եւ Առաշ Վահդաթը: Արդյունքում վթարին զոհ դարձած երեք անձանցից երկուսը հայեր են: Այս լուրը հաստատում է «Դիդար Սէյրէ Գիթի» ընկերության գրասենյակը, գրում է Hyeli.net-ը:

Պարզվել են վթարի հետեւանքով վիրավորված 5 հայերի անունները՝ Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մառինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Աղամալյան: Նրանց վիճակը կայուն է:

Ավտոբուսի մյուս հայ ուղեւորների անուններն են.

Մարո Պողոսյան

Անդրանիկ Ղարիբյան

Անի Փափասօղլի

Դենիս Սեթաղայան

Արթյուն Բարսեղյան

Հենրիկ Բարսեղյան

Ալինա Մուրադյան

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ի առավոտյան, Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ, որի հետեւանքով մահացել է երեք ուղեւոր: Տանսյակ մարդիկ վիրավորվել են:

Երեւան մեկնող «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղեւորների մեծամասնությունն իրանցիներ են, նրանց մի մասը՝ մոտ 10 մարդ` հայեր:

Վթարն, ըստ տարածված հայտարարության, պատահել է ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Իրանում Հայաստանի դեսպանատունը, նշել էր, որ երեք զոհերն էլ հայեր են` Իրանի քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ