News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 2.7 միլիոն լարի (1,65 միլիոն դոլար) տուգանք կվճարի ընդդիմությանն ապօրինի ֆինանսավորելու համար: Նման որոշում, ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», կայացրել է Վրաստանի Վերահսկող պալատը:

Պալատի տվյալներով` գործարարի ստեղծած «Վրացական երազանք» շարժման հետ կապված անձինք գործարարից ապօրինի կերպով 165 հազար դոլար են ստացել: Տուգանքը կազմել է այդ գումարի տասնապատիկը:

Հանրապետության գործող օրենքի համաձայն` քաղաքական կուսակցություններին ցանկացած քաղաքացու կողմից կատարվող նվիրատվությունները չպետք է գերազանցեն տարեկան 60 հազար լարին (36,6 հազար դոլարը): Կազմակերպություններին եւ իրավաբանական անձանց արգելված է ֆինանսավորել քաղաքական միավորումներին: «Վրացական երազանքը»  քաղաքական կուսակցություն չէ, սակայն ֆինանսավորման սահմանափակումները տարածվում են նաեւ նրա վրա:

Ինչպես ճշտում է   «Գռուզիա օնլայն» գործակալությունը,  Իվանիշվիլիի (ինչպես նաեւ նրա հետ կապված կառույցների) շարժման համար դուրս գրված տուգանքների ընդհանուր քանակը տվյալ օրենքի խախտման համար կազմել է 6,62 միլիոն լարի (մոտ 4 միլիոն դոլար):

Վրաստանի Վերահսկող պալատը բազմիցս հաստատել է, որ գործարարն իր շարժման համար օգտագործել է ֆինանսական օգնության անօրինական սխեմաներ: Օրինակ, մարտի 12-ին գերատեսչությունը հայտարարել էր, որ միլիարդատերին պատկանող Cartu Bank-ի աշխատակիցներին տրվել էր դրամական պարգեւ, որը նրանք պետք է  փոխանցեին «Վրացական երազանքի» հաշիվներին: Դրա հետ կապված բանկը տուգանվել է կես միլիոն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ