News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» հայտարարում է նոր գարնանային ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեւակերպել UNICARD վարկային քարտ բանկ դիմելու օրը` ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Վարկային քարտի սահմանաչափը կազմում է մինչեւ 150 հազար դրամ, որը կարելի է ծախսել ցանկացած սպառողական նպատակով: Վարկային քարտի ձեւակերպման համար կարելի է դիմել «Յունիբանկի» 39 մասնաճյուղերից ցանկացածին:

UNICARD քարտով վարկի մարման ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24 տոկոս տարեկան, որը հաշվարկվում է միայն վարկային միջոցների օգտագործված գումարի նկատմամբ: Հիշեցնենք, որ «Յունիբանկի» բոլոր քարտապանները, «Մագնիս» ծրագրի շրջանակներում, կարող են օգտվել մինչև 35% զեղչերից մոտ 80 կազմակերպություններում` խանութներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում, մարզական ակումբներում, ռեստորաններում, բժկական հաստատություններում եւ այլն: Դրա համար, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, անհրաժեշտ է ներկայացնել Յունիբանկի քարտը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների և նրանց կողմից տրամադրված զեղչերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է www.magnis.am կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ