News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուլուզում մարդասպանին բռնելու հատուկ գործողությանը հետեւող լրագրողները հատնել են, որ այն տան մոտ, որտեղ փակված է հանցագործը, պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նրանց` ձայնը լսվել է մի քանի հարյուր մետրից:

Կա տեղեկություն, որ հանցագործն իր մոտ ունեցած ատրճանակը փոխանակել է կապի միջոցների հետ: Սակայն ներկայումս տղամարդը զինված է Կալաշնիկով ինքնաձիգով եւ  Uzi ատրճանակ-գնդացրով:

Sky News-ն առաջին անգամ հայտնում է կասկածյալի անունը` Մոհամեդ Մերա, նա 24 տարեկան է, ծագումով Ալժիրից է:  

Reuters-ը հաղորդում է, որ տանը նստած ահաբեկիչը պատրաստվում է ոստիկանությանը հանձնվել այսօր` մարտի 21-ին, «օրվա երկրորդ կեսին»:

Ֆրանսիական ՆԳՆ-ի ղեկավար Կլոդ Գեանը, որն անձամբ է ղեկավարում գործողությունը, գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մեղադրյալը խոստացել է  այսօր հանձնվել ոստիկանությանը: «Մենք մտադիր ենք նրան ողջ վերցնել, որպեսզի նա կանգնի դատարանի առաջ», - ավելացրել է Գեանը:

Հիշեցնենք, որ հրաձգության երկրորդ մասնակցին` փակված հանցագործի եղբորն արդեն ձերբակալել են: Հատուկ գործողության ընթացքում վնասվածքներ են ստացել երեք ոստիկաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ