News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շանս չունի նույնիսկ խորհրդարան անցնելու:  Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ «նրանց միակ շանսն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն է, որը հնարավորություն կտա 10 տոկոս ձայն հավաքել»: 

ՀԱԿ անդամը նշեց, որ իրենց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ն առաջին տեղում է, եթե մեկ տարի առաջ ընտրություն լիներ, ապա իրենք կստանային 50 տոկոս ձայն: Նրա փոխանցմամբ՝ թեեւ այժմ մի փոքր նվազել է Կոնգրեսի ընտրազանգվածը, բայց շարունակում են լինել առաջին տեղում, իսկ այն նվազել է՝ պայմանավորված հայաստանյան քաղաքական գործընթացներով, արտագաղթով եւ մի շարք այլ հանգամանքներով:  

Երկրորդ տեղում, ըստ ՀԱԿ-ի տվյալների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդհանրապես չկա, իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը կհավաքի 5-7 տոկոս ձայն, այնուհետեւ «Ժառանգությունն» է:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու խնդրին՝ Վ. Խաչատրյանը նշեց, որ ՀԱԿ-ը փող ունի միայն նախընտրական քարոզչության համար, եւ իրենց երբեք թույլ չեն տա ձայն գնել, դա ՀԱԿ-ի մտքով էլ չի անցնում: Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ մտնում են մի պայքարի մեջ, որտեղ  իրենց ակնկալիքներն ամենամեծն են, ցանկանում են հնարավորինս մեծամասնություն կազմել ԱԺ-ում, թեեւ որեւէ քվոտա չեն սահմանել: Իսկ իշխանության հետ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել, եթե խոսքը վերաբերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին, իշխանափոխությանը, Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից հնչող խոստումներին, որ բացառապես արդար ընտրություններ են լինելու, Վահագն Խաչատրյանը նկատեց. «Ես նրանց խոսքի գինը գիտեմ»: Նա կարծում է, որ իշխանությունն ամեն ինչի պատրաստ է ընտրվելու համար, իսկ արդար ընտրությունը կախված  է իրենցից եւ ժողովրդից: Ի դեպ, նրա համոզմամբ՝  1996թ-ի ընտրությունները բացառապես արդար էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ