News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեղերի արտահանման ծրագրի մշակման աշխատանքների համար պետբյուջեից կհատկացվի 5.8 մլն դրամ (մոտ 15 հազ. դոլար): Կառավարություն այդ միջոցների հատկացմանը հավանություն կտա մարտի 22-ի նիստում:

Դեղերի արտահանման ծրագիրը մաս է կազմում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության, որը կառավարության կողմից հաստատվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին:

Նշենք, որ այդ ծրագիրը մշակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը (պատասխանատու` Սեւակ Հովհաննիսյան): Ծրագրով ենթադրվում է, որ մինչեւ 2020 թ. արտահանումը Հայաստանից կաճի առնվազն 3 անգամ` հասնելով տարեկան 3 մլրդ դոլարի: Արդեն հայտնի են այն ոլորտները, որտեղ առաջնահերթ կարգով կիրականացվեն արտահանման զարգացման ծրագրեր` կոնյակագործություն, դեղագործություն եւ ճշգրիտ ճարտագիտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ