News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Աժ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը: «Նշենք, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը եւ անկուսակցական Ալեքսան Սինասյանը: Թիվ 4 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաեւ նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Նշենք, որ երեկվանից Սաթիկ Սեյրանյանը դադարեցրել է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները. նախընտրական քարոզարշավի ընթացքում «168 ժամը» կթողարկվի խմբագրական խորհրդի կողմից»,- գրում է «168 ժամ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ