News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի բնակչության մեծամասնությանը դուր չի գալիս Ռուսաստանի հետ ունեցած ներկա հարաբերությունը: Նման արդյունքի են հանգեցրել  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք կատարվել են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով:

Փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հարցաքննվել է  3,161 մարդ Վրաստանի տարբեր շրջաններում` վրացական բարեփոխումների, ներքին քաղաքականության եւ սոցիալական խնդիրների, ինչպես նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ նրանց կարծիքը եւ վերաբերմունքը պարզելու նպատակով:

Հարցման համաձայն` բնակչության 88%-ը դժգոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունից: Ընդ որում, հարցվածների 49%-ը համաձայն են, որ Ռուսաստանը իրական եւ զգալի սպառնալիք է Վրաստանի համար,  30%-ը կարծում են, որ Ռուսաստանը իրական սպառնալիք է Վրաստանի համար,  սակայն այն չափազանցրած են համարում, եւ հարցվածների  միայն 8% -ը Ռուսաստանի մեջ սպառնալիք չեն տեսնում:

Վրաստանում հարցվածների 66%-ի համար ընդունելի է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու  նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կոչը` պայմանով, որ Ռուսաստանը հետ կանչի իր դեսպանատները Վրաստանից առանձնացած Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ մտնելու երկրի ձգտմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարցման համաձայն` 70%-ը կողմ է Հուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն:  Հարցվածների ավելի մեծ` 74% -ը հավանություն է տվել ԵՄ մտնելու Վրաստանի կառավարության նպատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ