News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 22-ին, կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, թե որքանո՞վ անասնաբուժական նպատակներով ներկրված դեղորայքը որակյալ է: Վարչապետը մասնավորապես նշեց, որ Արմավիրի մարզի գյուղացիները դժգոհում են դեղորայքի արդյունավետությունից:

Ի պատասխան` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ գյուղացիները ճիշտ չեն ներկայացնում հարցը, քանի որ 2 տարվա մեջ ինքը բողոքներ չի ստացել, ու համաճարակներ չկան: Ինչ վերաբերում է ստուգմանը, ապա գյուղնախարարն ասաց, որ Հայաստանը չունի լաբորատորիա` պատվաստանյութերը ստուգելու համար, իսկ Եվրոպա ուղարկելը բավական թանկ է, ուստի նման բան չեն անում: Սակայն գյուղնախարարը հավաստիացրեց, որ պատվաստանյութերը գնում են այնպիսի կազմակերպություններից, որոնք ունեն եվրոպական հավաստագրեր: Այնուամենասյնիվ` վարչապետը խորհուրդ տվեց 1-2 անգամ պատվաստանյութերը ուղարկել ստուգման` վստահության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ