News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուլուզում տանը փակված հրաձիգ Մոհամեդ Մերան արդեն երկար ժամանակ է, ինչ կյանքի որեւէ նշան չի ցուցաբերում: Ֆրանսիական ոստիկանությունը չի բացառում, որ  ահաբեկիչը կարող է մահացած լինել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քլոդ Գեանը հայտնել  է, որ ոստիկանները ոչ մի շարժում չեն նկատել նախորդ գիշեր:

«Հուսով ենք, որ նա դեռեւս ողջ է», – ասել է Գեանը: Նա ավելացրել է, որ գիշերվա ընթացքում տան կողմից երկու կրակոց է լսվել:

Նախարարը նաեւ հայտնել է, որ փորձեր են ձեռնարկվում հանցագործի հետ կապը վերահաստատելու ուղղությամբ, սակայն ապարդյուն, հայտնում է gazeta.ru-ն:

Տան շրջափակումը, որտեղ թաքնվում է երեխաների եւ զինվորակաների ենթադրյալ մարդասպան Մոհամեդ Մերան, շարունակվում է արդեն երկու օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ