News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Համացանցում թուլուզյան հրաձիգ Մոհամեդ Մերայի տեսագրություններն են հայտնվել: Արդեն երկրորդ օրն է ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ պատսպարվում է Մերան, եւ փորձում են նրան ողջ բռնել: 

Ամբողջ գիշեր ոստիկանությունը վախեցնելու ռազմավարություն է իրականացրել` նրա թուլուզյան բնակարանում լուսաաղմկարար ականներ պայթեցնելով: Տվյալ պահին հանցագործի հետ կապը դադարեցված է, եւ ոստիկանությունում հաստատ չգիտեն`արդյոք ողջ է Մերան:

Թաղամասում, որտեղ գտնվում է ահաբեկչի տունը, անջատել են էլեկտրականությունը, գազը եւ ջուրը: Այսպիսով, ոստիկաները կտրել են Մերայի կապն արտաքին աշխարհի հետ` զրկելով նրան համացանցի կամ հեռուստատեսության միջոցով դեպքերի զարգացմանը հետեւելու հնարավորությունից: Փորձագետները չեն բացառում, որ հատուկ նշանակության ջոկատի մարտիկները սպասում են նրա բարոյապես եւ ֆիզիկապես հյուծվելուն, եւ այդ ժամանակ կփորձեն նրան բռնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քլոդ Գեանը, ոստիկանությունը փորձում է խուսափել հարձակումից, քանի որ այդ դեպքում ահաբեկիչը կարող է սպանվել, իսկ նրան ցանկանում են ողջ բռնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ