News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կանադայի հայ երիտասարդական ֆեդերացիան մարտի 23 –ին հանրահավաք  կկազմակերպի Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Հարյուրավոր կանադահայեր իրենց մտահոգությունը կհայտնեն  հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի կապակցությամբ, գրում է «Asbarez»-ը:

Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն շարունակում է թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ` 1980-ականների վերջին ջարդերից մինչեւ   Լեռնային Ղարաբաղի հետ հրադադադրի ռեժիմի խախտման սպառնալիքները:  Վերջին շրջանում Նախիջեւանում հայկական խաչքարերի նպատակաուղղված ոչնչացումն աշխարհին ապացուցեց, որ Ադրբեջանն ակտիվ քայլեր է ձեռնարկում  իր երկրից հայերի հետքն ամբողջությամբ մաքրելու համար:

Հանրահավաքում կնշվի նաեւ Սումգայիթում հայերի ջարդերի 24-րդ տարելիցը: Սումգայիթի ողբերգությունը եւ  Ադրբեջանում 1988–1991թթ. դրանց արյունալի կրկնությունը հանգեցրեց  450 հազ. հայազգի  բնակիչների վտարման:

Կանադայի հայ համայնքը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է կառուցվի ճշմարտության ամուր հիմքի վրա եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը համընդհանուր ճանաչում պետք է ստանա: Բացի այդ, աշխարհի երկրների կառավարությունների ղեկավարները պետք է դատապարտեն Ադրբեջանին` կրոնական անհանդուրժողականության, ագրեսիայի եւ Կովկասը մշտապես ապակայունացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ