News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 50-րդ հորիզոնականում տեղ գտած Արամ Հարությունյանի, նույն ինքը ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարի անվան դիմաց անհասկանալի պատճառներով, գուցեեւ միտումնավոր, բացակայում էր պաշտոնի անվանումը: «Ասում են, սկզբից ինքն էլ չի հավատացել, որ ցուցակում տվյալ ազգանվամբ անձնավորությունն ինքն է, եւ ընկերներին դժգոհել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ներառված չէ, իսկ երբ տեղեկացել է այդ մասին, զարմացել է, բայց չի համարձակվել հարցնել պատճառը: Թե ինչու մնացած բոլոր թեկնածուների ազգանունների դիմաց նշված է զբաղեցրած պաշտոնները, իսկ Արամը ներկայացված է անպաշտոն, կարելի է ենթադրել, որ Արամ Հարությունյանին ապագա կառավարության կազմում կուսակիցները չեն տեսնում: Կհայտնվի՞ Արամ Հարությունյանը գոնե ԱԺ-ում, կախված է Հանրապետականների բարի կամքից, բայց որ վաղուց էին նրա գլխին «սեւ ամպեր» կուտակվել, փաստում են ցուցակում նրա դիրքն ու ազգանվան դիմաց պաշտոնի բացակայությունը»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ