News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների` ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ անցկացնելու մտադրությունը, ինչպես նաեւ խախտումների հետաքննության եւ մեղավորներին պատժելու մասին բոլոր խոստումները: Այս մասին Երեւանում անցկացվող «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» սեմինարի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը համագործակցում են 20 տարի, եւ կողմերն ունեն հպարտանալու բան: ԱՄՆ-ը երկար ժամանակ աջակցում է Հայաստանին ժողովրդավարության զարգացման ճանապարհին` վերածելով այն բարգավաճող ժողովրդավարական պետության, նշել է դեսպանը:

Ըստ նրա` Հայաստանում  2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը կբարձրացնի երկրի հեղինակությունը եւ կամրապնդի համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ