News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ֆիլիպ Կիրկորովի բենեֆիսին եւ նրա 45-ամյակին նվիրված «Հանրապետության հարստությունը» շոուի նկարահանումներին Ալլա Պուգաչովան նախկին ամուսնուն այլ աշխարհ է ուղարկել: Կիրկորովը հոբելյանը նշելու է ապրիլի 30-ին:

Ինչպես պատմել են դահլիճում ներկա անձինք, Պուգաչովային հարցրել են, թե որն է իր սիրելի երգը Կիրկորովի երգացանկից, իսկ նա պատասխանել է. «Տի, տի, տի»:

Լսելով դա` Կիրկորովը սկսել է երգել. «Եթե դու ինձ դադարես սիրել, ես կմեռնեմ հենց այդ գիշեր…»: Պուգաչովան կտրուկ միջամտել եւ ասել է. «Դե մեռի…»:

Սրահում լռություն է տիրել, եւ իրավիճակը հարթել է Պուգաչովան` ասելով, թե ամեն անգամ այդ բառերն էր ուզում ասել, երբ լսում էր այդ տողերը: Բոլորը ծիծաղել են բացի Կիրկորովից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ