News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելի 58-ամյա քաղաքացին ձերբակալվել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի օդանավակայանում, երբ փորձել է ապօրինի եղանակով երկրից դուրս հանել 2 մլն դոլարի ադամանդներ:

Ինչպես հայտնում է New Zimbabwe կայքը, ձերբակալվածը, ով բեռնատար ավիափոխադրումների իսրայելական CAL ընկերության օդաչու է, Զիմբաբվե էր եկել որպես զբոսաշրջիկ, սակայն մեկնելիս փորձել է ստուգումն անցնել մեղմացված կարգով` հագնելով իր ամառային համազգեստը:

Նրա վարքը հարուցել է մաքսավորների կասկածը, եւ ստուգման ժամանակ 1,7 կգ քաշով 1300 չմշակված ադամադներ են հայտնաբերել: Հարցաքննությունից հետո իսրայելցին ազատ է արձակվել 5 հազար դոլար գրավի դիմաց եւ հաջորդ շաբաթ պետք է ներկայանա դատարան: Կասկածյալը պնդում է, որ իր գլխին սարքել են, չի իմացել ուղեբեռում ադամանդների գոյության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ