News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որՍամվել Նիկոյանն Աժ նախագահության վերջին օրերը պատրաստվում է անցկացնել ճամփորդության մեջ: «Նա երեկ մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի` մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին: Թեեւ, ըստ Աժ պաշտոնական կայքի, ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նադդալյանը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Ալմաթի է մեկնել նաեւ ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը, որի անունը, սակայն, չկա պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, Ալմաթիից Երեւան է վերադառնալու միայն Նաղդալյանը, իսկ ահա Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Արեգ Ղուկասյանը պատրաստվում են մեկնել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ընդ որում, Նիկոյանն իրեն արձակուրդ է տվել` օգտվելով երկրում Սերժ Սարգսյանի բացակայությունից: Իսկ թե ինչու են մեկնում հենց ԱՄԷ, մնում է միայն գուշակել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ