News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների հիմնական մարտահրավերներից մեկը ֆինանսական կրթության եւ իրազեկման անհրաժեշտ մակարդակ ապահովել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա կարծիքով` կենսաթոշակային բարեփոխումները կարող են հաջողվել, եթե կա վստահության անհրաժեշտ մակարդակ, եթե կա ֆինանսապես կրթված շահառու: Մյուս հիմնական մարտահրավերներից մեկն անհրաժեշտ կարգավորումների համապատասխան դաշտ ունանալն է: «Բոլոր հնարավորություններն ունենք այդ ռիսկերը դարձնել կառավարելի»,- ասաց Ա. Ղազարյանը:

Նշենք, որ այս օրերին Երեւանում ընթանում է միջազգային սեմինար-խորհրդակցություն կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Ըստ Ա. Ղազարյանի` միջազգային փորձագետների գալը շատ կարեւոր է փորձի փոխանակման, ժամանակակից միտումներին ծանոթանալու տեսանկյունից: Եվրոպական երկրները ճգնաժամից հետո փոխել են իրենց մոտեցումները, հատկապես այն երկրները, որոնք համարվում են համադրելի Հայաստանի հետ, ինչպես Էստոնիան:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը եւս պետք է փոփոխություննե՞ր մտցնի կենսաթոշակային բարեփոխումների  ռազմավարությունում, հաշվի առնելով, որ բարեփոխումների ծրագիրը մշակվել է ճգնաժամից առաջ, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Մենք դասեր ենք քաղում այն երկրներից, որոնք դժվարություններ ունեցան ճգնաժամի պատճառով: Բարեփոխումների այն դիզայնը, որ ունենք, մեզ հնարավորություն է տալու խուսափել այն ցնցումներից, որոնք եղել են Արեւմտյան երկրներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ