News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է եւ միջին խավի ձեւավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարեւորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը եւ խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից եւ կարեւորել մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են մեր երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով,  եւ մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:

Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին եւ կարեւորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ