News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տիգրան Կարապետյանը կմասնակցի 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին, այսօր` մարտի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Կարապետյանն ինքը:

Լրագրողների այն հարցին, թե նա արդյոք վայր կդնի՞ պատգամավորական մանդատը, եթե ունենա, Կարապետյանը նշել է. «Ի՞նչ կա դրա մեջ: Ես դիրքի, աշխատավարձի խնդիր չունեմ, բիզնես էլ չունեմ, որը պաշտպանելու կարիք լինի: Ինձ միայն ամբիոն է պետք եւ ժողովրդին օգնելու հնարավորություն»: Նա նաեւ նշել է, որ պատգամավոր չդառնլու դեպքում եւս կառաջադրվի նախագահական ընտրություններում: Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է  «Եթե չընտրես, կպարտվես» կարգախոսով:

Նրա խոսքով` Ժողովրդական կուսակցությունը չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քանի որ արդյունքների կեղծման տեխնոլոգիան փոխվել է. «Ընտրակեղծիքներն արդեն ընտրատեղամասերում չեն արվում, միայն թվերն են ավելացվում:

Մալաթիա-Սեբաստիայում, օրինակ, խորացող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն աճել է 5000-ով», - ընդգծել է նա:

Կարապետյանը նշել է, որ ի տարբերություն համամասնականի, մեծամասնական ընտրակարգով, հատկապես գյուղերում, դժվար է կեղծիքներ կատարելը:

Կարապետյանը հայտնել է, որ N17 ընտրատարածքում իր թեկնածությունը կաջակցի համամասնական կարգով սպասվելիք խորհրդարանական ընտրություններին համամասնական կարգով մասնակցող քաղաքական ուժերից մեկը:  «Աջակցությունը փոխադարձ կլինի, սակայն դա դեռ վերջնական չէ, եւ հենց այդ պատճառով չեմ հրապարակի քաղաքական տվյալ ուժի անունը»,  - ընդգծել է նա: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ դա լինի կոալիցիոն  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Կարապետյանը բացասական պատասխան է տվել` ընդգծելով, որ խոսքը  քաղաքական ընդդիմադիր ուժի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ