News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրաքը մտադիր է իր դիվանագիտական ներկայացուցչություններն ու դեսպանատները բացել Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում եւ Հայաստանում:

CA-News-ը մեջբերել է Ղազախստանում եւ Տաջիկստանում Իրաքի դեսպան Ռաջի Աբբուդ ալ-Մուսավիի խոսքը, թե նա դիմել է Իրաքի ԱԳՆ ղեկավարությանը` այդ երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտության մասին:

Դիվանագետը նաեւ անհրաժեշտ է համարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների վերականգնումը, քանի որ այդ երկրները պատմական եւ մշակութային ընդհանրություններ ունեն Իրաքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ