News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում, ապրիլի 1-ին, ժամը 22.18-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Շահումյան 3 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բացելով նշված բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 61-ամյա Ալեքսեյ Բեջանովի դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ