News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արարատ Զուրաբյանն ակտիվորեն մասնակցելու է նախընտրական գործընթացներին  եւ իր ուժերի ներածի չափով նպաստելու է ընդհանուր դաշինքի հաղթանակին: Այս մասին,  այսօր` ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով այն խոսակցությունները, թե Արարատ Զուրաբյանը լքելու է կուսակցությունը: Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն ընդգրկված չէ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի համամասնական ցուցակում:

Նրա խոսքով, Ա. Զուրաբյանը կուսակցության հիմնադիր անդամներից է ու կարծում է, որ կուսակցությունը շատ երկար ճանապարհ ունի անցնելու եւ Արարատ Զուրաբյանը կորոշի իր մասնակցության ձեւաչափերը:

«Մենք միասին ճանապարհ ենք անցել եւ միասին դեռ ճանապարհ ենք անցնելու»,- ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» ներքին խնդիրներին, նա նշեց. «Մենք ազատական կուսակցություն ենք, որում խոսքի ազատությունը  բացարձակ արժեք է եւ չկա մի այնպիսի  իրավիճակ, որ նույն կուսակցության բոլոր անդամներն ունենան նույն մոտեցումը: Այդ դեպքում մենք պետք է փակենք կուսակցությունը»:

Ալեքսանդր Արզումանյանը նաեւ ընդգծեց, որ իրենք ընդդիմադիր դաշտի որեւէ այլ ուժի մրցակից չեն համարում, իրենց մրցակիցն իշխող կոալիցիան է լինելու:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ