News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակն անբավարար է: Այդ մասին, այսօր` ապրիլի 3-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Տ. Սարգսյանը նշեց, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ 60 մլն դոլար: Հարցին, թե հատկապես ինչ ուղղություններով պետք է իրականացվի տնտեսական համագործակցության խորացումը, Տ. Սարգսյանը նշեց մի քանի ոլորտներ: Առաջին հերթին դա զբոսաշրջությունն է, երկրորդ` դեղագործությունը, որը երկու երկրներում էլ մեծ աճ է ապրում, եւ երրորդ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը հայաստանում արտահանման մեծ պոտենցիալ ունի:

Բուլղարիայի վարչապետ Բ. Բորիսովը նշեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կան հիանալի հարաբերություններ, որոնք սնվում են պատմության խորքերից: Սակայն առեւտրաշրջանառության ծավալը փոքր է, եւ հօգուտ Բուլղարիայի է: Որպես համագործակցության հիմք` Բ. Բորիսովը հիշեցրեց, որ Սոֆիայի համալսարանում կա հայագիտության ամբիոն, ու թեեւ այդ մասնագիտությունը «վնասով է», այն կարող է լավ հարթակ ծառայել հետագա հարաբերությունների զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ