News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանից գողություն անելու մասին տարածված տեղեկությունները: NEWS.am-ին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ առթիվ հարուցվել է քրեական գործ՝  177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն), կատարվում է նախաքննություն: Իսկ Հրանտ Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդպիսի հարցերի պատասխանելու ցանկություն չունի:

Մեր տեղեկություններով՝  դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, այդ մասին Ոստիկանությունում հայտարարություն է տվել նրա կինը:

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: «Ասում են, թե նրանք գողացել են գումար, ոսկեղեն, ինչպես նաեւ` անվանական զենք»,- գրել  էր «Իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ