News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին, այսօր` ապրիլի 4-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիյայի հետ համատեղ ուսուլիսում:

«Պարզ է, որ այդ մոտեցումը եւ եւ ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար»,- նշել է նախարարը: Նալբանդյանն ընդգծել է, որ ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է այլ նաեւ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարեւորագույն նպատակներից է: Եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաեւ ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը:

«Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ՝ թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար»,- նշել է Նալբանդյանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն եւ լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ