News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» որոշել է 2012թ.-ի ընթացքում բացել եւս 8 մասնաճյուղ` տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այդ կերպ «Յունիբանկը» ձգտում է հաճախորդին տրամադրել առավել հարմար եւ արագ` «մեկ քայլ հեռավորությամբ» բանկային ծառայություններ: Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:

Արդեն ապրիլին «Յունիբանկի» երկու նոր` մայրաքաղաքի կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում գտնվող  մասնաճյուղերը կսկսեն հաճախորդների սպասարկումը:  Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց եւ կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին`  ավանդների ներգրավում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում եւ այլն:

Ապրիլին նախատեսվում է նաեւ «Գյումրի» մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված  եւ սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ