News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիդերլանդներում ստեղծվել է  PAL-V թռչող մեքենան, որն, ինչպես վստահեցնում են հեղինակները, հեշտ կառավարելի է թե ասֆալտի վրա, թե երկնքում:

PAL-V-ի երկարությունը 4 մետր է, լայնությունն ու բարձրությունը`1,6-ական մետր: Դատարկ մեքենան կշռում է 680 կգ եւ կարող է  230 կգ ծանրություն բարձրացնել:

Հիբրիդն աշխատում է բենզինով գործող շարժիչով, որը նախատեսված է նաեւ թռիչքների համար: Շարժիչի հզորությունը 220 ձիաուժ է:

Ճանապարհային կոնֆիգուրացիայից օդայինի վերափոխվելու համար պահանջվում է ընդամենը 10 րոպե:  Գործողությունների մի մասը կատարվում է ձեռքով, ինչը բարձրացնում է հուսալիությունը, հաղարդում է «Ռոսբալտը»: Հակառակ գործընթացը` օդային ռեժիմից ավտոմոբիլի անցնելու գործընթացը եւս նույնքան ժամանակ է պահանջում:

Թռիչքի համար անհրաժեշտ է 165 մետր, իսկ վայրէջքի համար` 30 մետր վազքուղի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ