News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոլորակի ամենաերջանիկ մարդիկ ապրում են հյուսիսային Եվրոպայում: Այդ մասին նշվում է ՄԱԿ-ին կողմից ապրիլի 2-ին հրապարկված Համաշխարհային երջանկության զեկույցում:

Առաջին հնգյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները եւ Կանադան:

Հայաստանը գտնվում է ցուցակի վերջին մասում:  Հարեւան երկրներից ամենավատը Վրաստանի վիճակն է, որն ավելի ցածր հորիզոնականում է, քան Հայաստանն ու Ադրբեջանը:

Հարցման մասնակիցներին հարցրել են` արդյոք նրանք իրենց երջանի՞կ են համարում,  գո՞հ են իրենց կենսամակարդակից եւ այլն:

Զեկույցում նաեւ եղել է «արդյոք դուք երեկ շատ անգամներ ժպտացել կամ ծիծաղել եք» հարցը. պարզվել է, ամենատխուր երկիրը Վրաստանն է, որը ցուցակում վերջին տեղն է զբաղեցնում: Հայաստանն էլ ընդամենը երկու հորիզոնականով է բարձր հարեւանից:

Բոլոր ցուցանիշներով ամենաերջանիկներից են աղքատ երկրները` Տոգոն, Բենինը, Սյերա Լեոնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ