News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր` ապրիլի 4-ին, հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրի խնդրանքով նախագահը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները:

Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ