Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչու, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի մտերիմները մինչեւ վերջ հրաշքի էին սպասում՝ հուսալով, որ գուցե նա կենդանի է...
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպշիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները...
«Եթե ժողովուրդը պատրաստ է, գնանք Բաքուն գրավենք, մենք կռվածներս ոչ մի խնդիր չունենք, ով որ իրոք կռվել է, պատրաստ է նորից կռվել, մնում է ժողովրդի տրամադրություները հասկանալ...»
Ազատի մարմինը հետ բերելու լուրը լսելուց հետո շտապօգնության մեքենա էր եկել Ազատենց տուն, որովհետեւ նրանք փոքր հույսեր ունեին, որ իրենց որդին դեռ ողջ է...
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր՝ նոյեմբերի 22-ին, վեց օր անց դադարեցրեց ԵԱՀԿ շենքի դիմաց հացադուլը ՝ նշելով, որ խոնարհվում է Արցախում խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը տարհանած հատուկ ջոկատայինների առջեւ...
«Ադրբեջանը բոլոր այդ կազմակերպություններին մերժել է, նաեւ չեն թույլատրել այնտեղ իրականացնել դիտարկումներ, ընդհակառակը, անընդհատ փորձել է կրակի տակ պահել այդ հատվածը եւ ինչու չէ նաեւ, քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքերից, տարհանել դիակներին...»
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց...
Հայկական խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների դուրսբերման հատուկ գործողության արդյունքում ադրբեջանական կողմի կորուստները մեծ են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զոհված օդաչուների հարազատներին սփոփանքի խոսքեր ասելու հետ մեկտեղ հարկ է հպարտանալ մարտիկներով, որոնք պատվով կատարեցին իրենց առջեւ դրված բարդ առաջադրանքը...
Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը...
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր...
Միջազգային հանրությունը հնարավոր է, ինչ-ինչ հարցերում փորձի մեզ օգնել, բայց ցավն էլ մերն է, ցավի տերն էլ մենք ենք: Հայ ազգն է կորուստ ունեցել, մենք պետք է մտածենք վիճակից ելքեր գտնելու մասին...