Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում անցկացվեց հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստը: Նիստի աշխատանքներն ընթանում էին ռուսերեն եւ չկար հայերեն թարգմանություն, անգամ օրակարգն էր կազմվել ռուսերեն:

Նիստի մասնակից, «ռուսախոս» ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացատրություն տվեց դրա հետ կապված: Պարզվում է՝ թարգմանչի փողը տնտեսելու համար են պատգամավորները որոշել նիստը ռուսերեն անցկացնել՝ ծախսից են խուսափել: Վարդան Ավազյանի խոսքերով՝ «Չեմ կարող ասել, որ դա օրենքի խախտում է: Երբ մենք պետականորեն ելույթ ենք ունենում, համենայնդեպս, մենք հայերեն ենք ելույթ ունենում: Բայց մեր շփումների, դիալոգների ժամանակ մենք համենայնդեպս օգտագործում ենք այն լեզուները, որոնք իմանում ենք: Իրենք էլ՝ նույն ձեւ: Եթե դու գնում ես Եվրոպա, կամ եվրոպացիք գալիս են՝ անգլերեն ենք խոսոմ: ԵՏՄ-ի պայմանագրերում լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա, որովհետեւ պայմանագրի ընդունման կողմերի բոլոր նորմատիվ փաստաթղթերը թարգմանվում են նաեւ հայերեն: Դրանք ունեն հավասար իրավաբանական ուժ, ինչ ռուսերեն գրված պայմանագրի դրույթները: Այսինքն՝ լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա: Հիմա նայեք, մենք այստեղ շփվում ենք իրար հետ, որպեսզի սինխրոն թարգմանություն չանենք, պետական ծախսերը չավելացնենք, ավելի լավ չի՞ ռուսերեն շփվենք»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ