Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը գտնվում է տրանսֆերտներից առավել խոր կախվածություն ունեցող երկրների առաջին տասնյակում։ Հայաստանում 2013 թվականի տվյալներով` մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 21%-ը։ Այդ ցուցանիշով մենք աշխարհում 9-րդ տեղում ենք։ Առաջին տեղում Արեւելյան Թիմորն է, որտեղ փոխանցումներն ավելի քան երկու անգամ մեծ են երկրի ՀՆԱ-ից։ Հայաստանին այս ցանկում նախորդում են Լեսոթոն (24.4%), Սամոան (23.8%) եւ Հայիթին (21.1%)։ Մեզնից հետո գալիս են Գամբիան (19.8%), Լիբերիան (18.5%) եւ Լիբանանը (17%)։ Հենց այդ կախվածության պտուղներն ենք այսօր քաղում։ Թմրամոլի պես տրանսֆերտային ասեղի վրա նստած մեր տնտեսությունն ընկել է խուճապային տրամադրությունների մեջ, իսկ դրամը կտրուկ արժեզրկվել է եւ շարունակում է արժեզրկվել։

Շատերն այսօր մեղադրում են միայն Կենտրոնական բանկին` փոխարժեքի կտրուկ տատանման համար։ Մինչդեռ խնդիրն ավելի խորն է եւ ավելի հին։ Խնդիրը հենց վերը նշված կախվածությունն է։ Մենք կախված ենք դրսից եկող փողերից, որոնք ուղարկում են առաջին հերթին Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերը։ Տխրում ու անհանգստանում ենք, որ նրանց ուղարկած փողը պակասում է։ Բայց չենք անհանգստանում, որ օտարներին ենք զիջել ու զիջում մեր ամենամեծ ռեսուրսը` մարդուն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ