Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Իրատես de facto» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Ռուս-թուրքական մերձեցումը սպառնալիքներ չունի՞ Լեռնային Ղարաբաղի հարցում:

Թուրքիայից՝ որպես Ադրբեջանի շահերը սպասարկող պետություն, վտանգներ առանձնապես չեմ տեսնում: Երբ սկսում են սերտանալ ռուս-թուրքական հարաբերությունները, լուրջ վտանգներ են ստեղծվում: 70-միլիոնանոց Թուրքիայի եւ 140-միլիոնանոց Ռուսաստանի ընդհանուր հայտարարի գալուն քաղաքական առումով, Սիրիայից բացի, խանգարում է Հայաստանը իր բազմաթիվ խնդիրներով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եթե նրանք ընդհանուր հայտարարի են գալիս, Հայաստանն ինչ-որ կորուստ ունենալու է: Դա են ցույց տալիս թե պատմական փորձը, թե ներկա գործընթացների տրամաբանությունը: Երկու երկրներն էլ ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակի, աշխարհաքաղաքական իրենց տեսակետներով գնում են դեպի մեկուսացում, նման են իրենց նախագահների որակով, փորձում են ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել, ու երբ թուլանում են՝ միմյանց կարիքն են զգում:

Ռուսները հայտարարում են, որ իրենք ուզում են Ղարաբաղի հարցը լուծել՝ հակառակ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, որ չեն ուզում ու չեն ցանկանում: Այդպե՞ս է:

Ո՛չ, թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան հակված են խնդրի խաղաղ լուծմանը, դա բխում է իրենց տնտեսական ու քաղաքական շահերից: Ռուսաստանը շատ քիչ լծակներ ունի Ադրբեջանի վրա, Թուրքիան արդեն Ռուսաստանի հետ խոսում է հավասարը հավասարի պես, մի քիչ էլ վերեւից՝ դատելով Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից: Ղարաբաղի հարցի լուծումից հետո Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա զրոյանալու է: Մոսկվան շատ լավ հասկանում է, որ խնդիրը լուծվելուց հետո տարածաշրջանում իրավիճակ է փոխվելու: Եթե Ղարաբաղի խնդիրը լուծվում է, ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում դառնում է անիմաստ: Ռուսները փորձում են ներկայացնել, որ միայն իրենք են ցանկանում եւ ունակ խնդիրը լուծել, ի պատասխան արեւմտյան վերլուծաբանների. նրանք ասում են, որ խնդրի լուծմանը խոչընդոտում է Ռուսաստանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ