Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց՝ հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին: «Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգեւորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս»: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: «Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…»: Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: «Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում»: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: «Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաեւ, ավելին ոչինչ տեղի չի ունեցել»: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: «Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ