Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ն երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս ՀՀ ԿԲ-ն սակարկություններով վաճառել է 6 մլն դոլար՝ 470.22 դրամ 1 դոլաի դիմաց միջին փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն դոլարը վաճառել էր 464.07 դրամով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԲ-ն տարադրամի փոխանակման կետերին արգելել է դոլարի փոխարժեքն իր սահմանած գնից՝ 470 դրամից, բարձրացնել: Արդյունքում՝ տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի առք ու վաճառք իրականացնել կամ այլ կերպ ասած՝ փոխարժեքի շուկայից դուրս են եկել: Փոխարժեքի շուկայում երեկվանից դոլարի առք ու վաճառքով զբաղվում էին միայն բանկերը: Թե որքան կկշարունակվի այս վիճակը, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԿԲ-ն հույս ունի մինչեւ տարեվերջ փոխարժեքի շուկան կայունացնել, թերեւս դրամի փոխարժեքն իջեցնելով այնքան, որ այն համապատասխանի տնտեսությունում տիրող իրական վիճակին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ