Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովին ընդառաջ կուսակցության ներսում կրքերը կրկին լարվել են: Իսկ պատճառն այն է, որ ՀՅԴ-ում ոչ բոլորն են խանդավառված կուսակցության վերնախավի ներկայիս քաղաքականությամբ. Խոսքը, մասնավորապես, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշման մասին է. Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ից բացի, միայն այս կուսակցությունն է կողմ սահմանադրական փոփոխություններին:

«ՉԻ» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ընդհանուր ժողովներից առաջ միշտ էլ կուսակցության հակասությունների վերաբերյալ խոսակցություններ եղել են, բայց դրանք  իրականությանը չեն համապատասխանում: Սակայն մեր հարցին, թե ՀՅԴ ներսում միակարծիք են սահմանադրական փոփոխությունների հարցում, նա նշեց. «ՀՅԴ-ն կենդանի օրգանիզմ է, եւ այնտեղ միաձայնություններին հասնելը շատ դժվար է: Որոշումները կայացվում են ժողովրդավարական գործընթացների արդյունքում, ժողովների ժամանակ: Ժողովները կլինեն, կորոշվեն՝ ճի՞շտ է, սխա՞լ է, թե ոչ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ