Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների խորացման ֆոնին վերջին շրջանում բավական խստացել է Արեւմուտքի կողմից քննադատությունը՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պարբերաբար քննադատություն է հնչեցնում Ադրբեջանում ժողովրդագրության, մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ։ Պաշտոնական Վաշինգտոնը վերջերս մեծ ուշադրությամբ է հետեւում ադրբեջանական իրականությանը։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում նույնիսկ պահանջեցին պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները ոտնահարող Ալիեւի կառավարության նկատմամբ։
Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում Վաշինգտոնի հետ իրենց հարաբերությունները նորմալացնելու նպատակով, սակայն դրան ի պատասխան ոչ մի դրական պատասխան չեն ստանում «ժողովրդավարության օրրանից։

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է Ադրբեջանի իշխանություններին «սիրաշահելու» քաղաքականությունը: Ռուսաստանի ԱԳՆ  ղեկավար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել է. «Ադրբեջանը տարածաշրջանի ամենանշակալի երկիրն է: Կարճ ժամկետում երկրի վերածվելը Հարավային Կովկասի  տնտեսական կենտրոնի դրա ակնառու օրինակն է»: Լավրովը նկատել է, որ ԱԴրբեջանը, չմիանալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հաստատել է հավատարմությունը երկու երկրների ռազմավարական գործընկերությանը. «Մեր երկրների միջեւ շարունակվում է  գյուղատնտեսության ոլորտում համգործակցության տեմպերի արագացումը: Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ