Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր ենք ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանամ կանխիկացնել իրենց աշխատավարձերը:

Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են, որ դրամ չկա: Մեր աղբյուրներով, սա պայմանավորված է երկու գործոնով, նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը եւ ամանորյա գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են: Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, եւ իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում: Մեր տեղեկություններով, այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ բանկեր ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տրամադրության տակ եղած արտարժույթը, եւ այս ճանապարհով երեկ օրվա վերջում իրավիճակը սկսել էր կարգավորվել: Այս ամենը, սակայն, շատերին է ստիպում մտածել, որ ֆինանսական շուկան դեռեւս չի հաղթահարել դեկտեմբերյան շոկը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ