Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. «Երեւի  պարոն Հովհաննիսյանը չմասնակցի»: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու, հիշեցրեց. «Մենք անցած տարի հրավիրեցինք սահմանադրական փոփոխությունների քննարկում, եւ «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները մասնակցեցին, այնպես որ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում մեր մասնակցելու վերաբերյալ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ