Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գյումրին եւ ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Երեկ մինչ ուշ երեկո Գյումրին կրկին լարված վիճակում էր, մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր էին Երեւանից տեղափոխվել Գյումրի:

Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Գյումրիում հասարակությունը կրկին կարող է ոտքի կանգնել: Բայց հասարակության արդարացի պահանջի լուծմանն ուղղված քայլերի փոխարեն՝ իշխանությունն ընդամենը գյումրեցիներին վախեցնում է ոստիկանական ուժերով, որ, սակայն, ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ