Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի 57-ամյակը: Այսօր, ժամը 20-ին տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում պարզ կդառնա՝ Աբրահամյանը հրավերք անելո՞ւ է: «Կասի՝ կիմանանք, մի քիչ սիրուն չի լինի, որ էս օրերին մեծ հավաք անի, բայց դե՝ կնշի, բա ո՞նց, մանավանդ որ ձեռքբերումներ էլ կան»,-ասաց ԳՄ ծերերից մեկը՝ ակնարկելով, որ դոլարն իջնում է, դրամը կայունանում։ Ի դեպ, տարեվերջին ԱԺ-ում հրավիրված դոլար-դրամ արտահերթ փակ նիստի ժամանակ, երբ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը որոշ գաղտնիքներ է զեկուցել պատգամավորներին` երկաթյա պայմանավորվածությամբ, որ դրանք գաղտնի պահվեն, նրանց միջի «շուստրիները», հիմնականում ՀՀԿ-ից, դուրս են եկել դահլիճից, անմիջապես տեղեկացրել գործարար «բոսերին», սրանք էլ արագ շարժեր են արել դոլար-դրամ շուկայում, ու մինչ նիստը կավարտվեր, վիճակը ֆինանսական շուկայում վատացել է այնքան, որ հաջորդ օրը վարչապետն ստիպված է եղել անձամբ գնալ խանութներ ու պոկել ձվերի գնապիտակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ