Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Օրիֆլեյմ» ընկերությունը սակայն հայտնվել է խոշոր հարկ վճարողների 100-յակում՝ 96-րդ տեղում՝ վճարելով 1,34 մլրդ դրամի հարկ…

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենազավեշտային այն է, որ Հայաստանում բիզնեսի տեսանկյունից ամենաեկամտաբեր համարվող գազալցակայանների ոլորտում գործունեություն ծավալող «Մուլտի լեոն» եւ «Մուլտի գազ» ընկերությունները 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են համապատասխանաբար 324-րդ եւ 586-րդ տեղերում, եւ վճարել են 37 մլն եւ 18 մլն դրամի հարկ: 2013 թ համեմատ հորիզոնականները գրեթե նույնն են, բայց փոխվել են վճարումները՝ 10 մլն դրամի սահմաններում, օրինակ՝ «Մուլտի գազը» 2013-ին վճարել է մոտ 22 մլն դրամ:

«Օրիֆլեյմ» ընկերությունը սակայն հայտնվել է խոշոր հարկ վճարողների 100-յակում՝ 96-րդ տեղում՝ վճարելով 1,34 մլրդ դրամի հարկ:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ պայքարում է ստվերի դեմ: Մեկ ծրագրվեց 2012-ի համար հավաքագրել 110 մլն հավելյալ հարկային եկամուտ, մեկ ՓՄՁ-ի միջոցով 2014-ին խոշորներից փաստաթղթեր պահանջելով վերևջիններիս դուրս բերել ստվերից: Երկու դեպքում էլ, սակայն, սայլը տեղից չշարժվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ