Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Քայլերը որոշում ենք միասնաբար»:

Այն ճանապարհը, որի մասին խոսեց խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը, որ եթե իշխանությունը տեղի չտա, արտահերթ ընտրությունների կհասնեն հանրահավաքների միջոցով՝ այդ ճանապարհը դուք արդեն գնացել եք, փորձել եք մի քանի անգամ եւ չի ստացվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարող ենք վերլուծել պատճառները, թե ինչու չի ստացվել: Բայց մի բան կարող է այսօր չստացվի, վաղը ստացվի»:

Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ «Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին դուք էլ, մնացածներն էլ մեծ քննադատությամբ ասում էիք, որ երբեք չի միանա ընդդիմությանը, եւ գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ դուք սխալվել եք: Նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ