Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ «Սամսունգի Արմենը», դասեր է քաղել իր նախորդի՝ Աբրամ Բախչագուլյանի սխալներից եւ մտերմացել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ, ով նախկինում աշխատում էր ՍԱՊԾ-ում՝ որպես մամուլի խոսնակ, սակայն պետի հետ կոնֆլիկտի պատճառով աշխատանքից ազատվեց, հետո ՀԿ բացեց ու պաշտպանում էր սպառողների իրավունքները՝ «օր ու արեւ» չտալով Բախչագուլյանին:

Եվ ահա, Արմեն Հայրապետյանն իրեն ապահովագրել է Բաբկեն Պիպոյանի «թունավոր նետերից»: Կարծես դա նրան հաջողվել է, համենայնդեպս, ՀԿ ղեկավարն այլեւս խստորեն չի քննադատում ՍԱՊԾ պետին եւ ծառայությունը:

ՍԱՊԾ մեր աղբյուրը պատմեց, որ Պիպոյանը երբեմն այցելում է Հայրապետյանին եւ խորհուրդներ տալիս նրան: Ի դեպ, Հայրապետյանը նշանակվելուն պես մի շարք աշխատակիցների հասկացրել է, որ չի ցանկանում աշխատել նրանց հետ: Աշխատանքից ազատվել են սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը, ծառայության պետի խորհրդականը, մամուլի խոսնակը: Իսկ նախկին աշխատավայրից՝ սփյուռքի նախարարությունից, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդուն՝ Արթուր Դումանյանին, նշանակել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ